Մեր մասին

“Դուստր Մելանյա” ՍՊԸ հիմնադրվել է 1996թ-ին Լոռու մարզ Տաշիր քաղաքում, որպես ընտանեկան ձեռնարկություն Հարությունյան Ռուբեն և Գալինա ամուսինների կողմից:
Ձեռնարկության կազմավորմանը մասնակցել են հիմնադիրների մտերիմ ազգականները, որոնց մեծամասնությունը ունեն գյուղատնտեսական տարբեր մասնագիտություններ:
1999թ-ից ձեռնարկությունը վերանվանվել է «Դուստր Մելանյա» ՍՊԸ:
Ընկերությունը մասնագիտացված է պանիրների արտադրության գծով:
Արտադրում է շուրջ տասը տեսակի տարբեր պանիրներ` «Սարգիս» - Լոռի, Ալաշկերտ, Լալվար, Տաշիր, Չանախ, Չեչիլ, Սուլուգունի, Հոլանդական, և այլ պանիրներ:
Պանրագործարանի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կաթի մթերումը իրականացնել Տաշիրի և Ստեփանավանի ալպիական ու ենթալպիական արոտավայրերում և մարգագետիններում տեղակայված ֆերմերական տնտեսություններից:
Շնորհիվ մթերված բարձրորակ կաթի, պանրագործության պատմական ավանդութների և ժամանակակից տեխնոլոգիաների, գործարանը սպառողին առաջարկում է օգտագործման համար անվտանգ սննդամթերք:
Գործունեության բոլոր տարիներին ընկերությունը ակտիվորեն համագործակցել է գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը նպաստող տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Հատկապես շատ արդյունավետ է համագործակցությունը ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) հետ, որոնց շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախագծեր և ծրագրեր, ուղղված կաթի արտադրության որակական և քանակական բարելավմանը, ինչպես նաև պանրագործության զարգացմանը:
Սկսած 2001 թ. արտադրանքի զգալի մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի միացյալ նահանգներ:
Մոտ հինգ տարի ընկերությունը ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանի, CARD–ի և Ուկրաինայում գտնվող “Սննդամթերքի որակի և անվտանգության հարցերով զբաղվող միջազգային ինստիտուտի” հետ աշխատել է սննդի անվտանգության HACCP համակարգի ներդրման վրա և 2012 թ սերտիֆիկացվել է ISO:22000-2005 միջազգային սերտիֆիկատով: